Ապրիլի երկուսին նախատեսված խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերից ու դաշինքներից ոչ մեկը դեռեւս փաստաթղթերը չի ներկայացնել Կենտրոնական ընտրական հանձնաժողով: Այս մասին Aravot.am-ին հայտնեցին ԿԸՀ –ից:
Հիշեցնենք, որ փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը փետրվարի 16-ն է:
Այսօր ՀՀԿ-ից Էդուարդ Շարմազանովը հայտնեց, իրենց համապետական ցուցակը կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանը վաղը կներկայացնի Գործադիր մարմնի նիստին, իսկ մյուս օրը՝ փետրվարի 16-ին կներկայացնեն Կենտրոնական ընտրական հանձնաժողով:
«Ելք», Սեյրան Օհանյան-Օսկանյան դաշինքից մեզ տեղեկացրին, որ իրենց ցուցակները նույնպես ԿԸՀ կհանձնեն փետրվարի տասնվեցին: «Ազատ դեմոկրատներից» էլ փոխանցեցին, որ ամենայն հավանականությամբ, իրենք նույնպես ԿԸՀ կդիմեն փետրվարի տասնվեցին:
Կարդացեք նաև
Հիշեցնենք նաեւ, որ նախընտրական քարոզարշավը կմեկնարկի մարտի 5-ին եւ կտեւի մինչեւ ապրիլի 1-ը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ