Լրահոս
Օրվա լրահոսը

Հորը հրացանով սպանած անմեղսունակ որդու դատը շարունակվում է

Փետրվար 14,2017 19:35

Տավուշի մարզի Կողբ գյուղի բնակիչ, 1991թ. ծնված Սարո Աբգարյանը 2016թ. օգոստոսի 4-ին, ժամը 06.30-ի սահմաններում, իրենց տան մուտքին կից պատշգամբում, նախկինում հոր հետ ունեցած անհաշտ հարաբերությունների պատճառով, կյանքից զրկելու նպատակով, իր անվամբ հաշվառված «ԻԺ-58» 16 մմ տրամաչափի երկփողանի որսորդական հրացանով կրակել է իր հոր՝ 1955թ. ծնված Արտաշես Աբգարյանի վրա, որը տեղում մահացել է: Սարո Աբգարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով («Սպանությունը»):

Քրեական գործի քննությունը կատարել է  ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային վարչությունը: Ս. Աբգարյանի նկատմամբ նշանակվել է դատահոգեբուժական փորձաքննություն, որպեսզի պարզվի՝ նա մեղսունա՞կ է, թե՝ ոչ: Փորձաքննությունը ստացիոնար էր, Ս. Աբգարյանը գտնվում էր «Նորք» հոգեբուժական կենտրոնում:

Դատահոգեբուժական փորձաքննության եզրակացությամբ՝ Սարո Աբգարյանը ճանաչվել է անմեղսունակ:

Այդ  գործով դատավարությունը Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում մեկնարկել է 2017թ. հունվարի 20-ին, դատական նիստեր են կայացել այդ օրը, հունվարի 30-ին, փետրվարի 10-ին: Դատավարության մասնակիցներից տեղեկացանք, որ դատական նիստերը տարբեր պատճառներով հետաձգվել են: Ս. Աբգարյանը ներկա է եղել փետրվարի 10-ի նիստին: Դատական հաջորդ նիստը նշանակված է փետրվարի 17-ին: Հավանաբար, այդ նիստում դատարանը կորոշի նրա նկատմամբ բժշկական բնույթի հարկադրանքի միջոց կիրառել:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728