Լրահոս
Օրվա լրահոսը

Վերին Լարսը բացել են բնափայտի և անտառանյութի փոխադրումների համար

Փետրվար 14,2017 19:25

Հայաստանի ու Ռուսաստանի ձեռնարկատերերն այժմ կարող են բնափայտ և այլ չմշակված անտառանյութ տեղափոխել Վերին Լարսի անցակետով: Նման բեռների տեղափոխումը թույլատրված է հունվարի 7-ից, ասվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տարածած մամուլի հաղորդագրության մեջ:

Համապատասխան որոշումն ընդունվել է Ռուսաստանի կառավարության կողմից 2016թ. դեկտեմբերի 28-ին՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակում Հայաստանի հետ ձեռք բերված պայմանավորվածության արդյունքում: Կողմերը համաձայնության են եկել, որ հարցի լուծումը հատուկ կարևորություն ունի առևտրային հարաբերությունների համար՝ հաշվի առնելով այլընտրանքային ցամաքային ճանապարհների բացակայությունը:

Նախկինում Հայաստանի՝ ԵԱՏՄ երկրների հետ ընդհանուր սահմանի բացակայության և ազգային օրենսդրության մի շարք նորմերի պատճառով անտառանյութի և առանձին այլ ապրանքների տեղափոխումը Լարսի անցակետով թույլատրված չէր:

Սահմանափակումը հանված է առայժմ մեկ տարի ժամկետով:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728