Հայկական ուսումնասիրությունների «ԱՆԻ» կենտրոնը փետրվարի 14-ին ներկայացրեց Հայաստանի Առաջին Հանրապետության առաջին վարչապետ Հովհաննես Քաջազնունու «Ազգ և Հայրենիք» աշխատության վերահրատարակված հատորը: Այս օրը 1868 թվականին է ծնվել է հենց ինքը՝ Քաջազնունին:
«Մի առիթով, գուցե և շատ առիթներով, որոնք հիմա չեմ հիշում, առաքելական եկեղեցու ներկայացուցիչներից մեկն ասել է, որ ով առաքելական եկեղեցու հետևորդ չէ, ուրեմն հայ չէ: Այս գրքում Քաջազնունին հենց այդ խնդրին է անդրադառնում ու փորձում է հասկանալ, թե ով է հայը»,- ասաց «ԱՆԻ» կենտրոնի համակարգող, լրագրող Թաթուլ Հակոբյանը գիրքը ներկայացնելու ժամանակ:
Թաթուլ Հակոբյանը շեշտեց, որ գիրքը հայ քաղաքական և փիլիսոփայական մտքի պատմության լավագույն և եզակի գործերից մեկն է: Նա նաև խոստացավ, որ կփորձի շարունակել հրատարակել Քաջազնունու աշխատությունները, քանի որ կարծում է, որ այսօրվա սերունդը պետք է ծանոթանա Հայաստանի Առաջին Հանրապետության առաջին վարչապետի մտքերին:
Հիշեցնենք, որ «Ազգ և Հայրենիք» աշխատությունն առաջին անգամ հատվածաբար տպագրվել է ՀՅԴ «Հայրենիք» (Բոստոն) ամսագրում՝ 1923-1924 թվականներին:
Կարդացեք նաև
Մելանի ՍԱՐԳՍՅԱՆ