Մասնավոր անձանց արգելվել է օգտվել ակումբի` Քարինգթոնում գտնվող մարզումային բազայի շրջակայքի հետիոտն անցումից, տեղեկացնում է The Sun-ը:
Անվտանգության ծառայության ներկայացուցիչները տեղի բնակիչներին իրազեկել են, որ արգելվում է անցնել բազայի անմիջական հարեւանությամբ հետիոտն ճանապարհից: «Չմտնել: Մասնավոր սեփականություն է: Կարգազանցները կհետապնդվեն օրենքով», – գրված է նախազգուշացնող վահանակներին:
Բնակիչների զայրույթն առաջացրած արգելքի հեղինակը պաշտոնապես հողատիրական HIMOR ընկերությունն է, որի սեփականությունն են բազայի շրջակա տարածքները: Սակայն լրագրողները կարծում են, թե «Մանչեսթեր Յունայթեդն» այդպես ամենատարբեր «լրտեսությունները» կանխելու լրացուցիչ միջոցներ է կիրառում, որոնք կարող են հետեւել, թե ինչ է կատարվում մարզահամալիրի ներսում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ ՄՅՈՒ-ի կայքէջի