Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի ավագ եղբորը սպանել են Մալայզիայի մայրաքաղաք Կուալա Լումպուրում: Այս մասին հաղորդում է «Ռենհափ» գործակալությունը՝ վկայակոչելով իր աղբյուրը:
Ըստ այդ տեղեկության՝ Հյուսիսային Կորեայի առաջնորդի եղբորը՝ Կիմ Չոն Նամին, Կուալա-Լումպուրի օդանավակայանում անհայտ կանայք թունավորել են և թաքնվել:
Մալայզիայի ոստիկանությունը Reuters-ի հետ զրույցում հաստատել է, որ անհայտ անձը օդանավակայանից հիվանդանոց ճանապարհին մահացել է: Անվտանգության ծառայության ներկայացուցիչները չեն հաստատել մահացածի ինքնությունը:
Կիմ Չոն Նամը Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հարազատ եղբայրն էր՝ Կիմ Չեն Իռի ավագ որդին, որը շնորհազրկվել էր և հեռացվել երկրի գլխավոր պաշտոնը ժառանգելուց:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ