Հայաստանի դեմոկրատական կուսակցության լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ մամուլում շրջանառվող լուրերը, թե ՀԴԿ-ն միանալու է Ծառուկյան դաշինքին և մասնակցելու է ընտրություններին, բացարձակ չեն համապատասխանում իրականությանը:
Կուսակցությունը չի դիմել որևէ դաշինքի՝ ընտրություններին միասին մասնակցելու համար:
Հորդորում ենք հրապարակել ստուգված տեղեկատվություն:
ՀԴԿ լրատվական ծառայություն