Համաձայն ՀՀ ընտրական օրենսգրքի 80-րդ հոդվածի և ՀՀ կրթության և գիտության նախարարի «Որպես Ազգային ժողովի պատգամավորի թեկնածու առաջադրվող քաղաքացու՝ հայերենին տիրապետելու հանգամանքը հավաստող ավարտական փաստաթղթի բացակայության դեպքում հայերենին տիրապետելու հանգամանքի ստուգման կարգը հաստատելու մասին» հրամանի՝ կրթության և գիտության նախարարությունում կազմակերպվել է ԱԺ պատգամավորի թեկնածու առաջադրվող քաղաքացու հայերենի իմացությունը ստուգող քննություն:
Միակ թեկնածուի դիմում հայտը ՀՀ կրթության և գիտության նախարարություն մուտքագրվել է փետրվարի 10-ին: Սահմանված ընթացակարգի համաձայն աշխատանքային հաջորդ օրը՝ փետրվարի 13-ին, ՀՀ ԿԳ նախարարի համապատասխան հրամանով ձևավորվել է հանձնաժողով:
Փետրվարի 14-ին կազմակերպվել է հայերենի իմացությունը ստուգող քննություն, որի արդյունքում ԱԺ պատգամավորի թեկնածուն ստացել է հայերենի իմացությունը հավաստելու համար բավարար միավորներ / 28 միավոր՝ 30 առավելագույնից/:
Հայերենի իմացությունն հավաստող տեղեկանքը ՀՀ ԱԺ պատգամավորի թեկնածու առաջադրվող քաղաքացուն կտրամադրվի սահմանված ժամկետում:
Կարդացեք նաև
ՀՀ կրթության և գիտության նախարարության մամուլի հաղորդագրություն