Լրահոս
Օրվա լրահոսը

«Զվարթնոց» ժամանողներն ու մեկնողները տեղում պետական ծառայությունների մատուցման միասնական գրասենյակից օգտվելու հնարավորություն կունենան

Փետրվար 14,2017 16:53

ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն այսօր «Զվարթնոց» օդանավակայանում մասնակցել է «Հայփոստ»-ի բաժանմունքում պետական ծառայությունների մատուցման միասնական գրասենյակի գործարկմանը: Նախարարի խոսքով՝ «Զվարթնոց» ժամանողներն ու մեկնողները պետական մարմնից համապատասխան տեղեկանքը ստանալու համար կարող են մտնել օդանավակայանում գործող «Հայփոստ»-ի գրասենյակ, դիմում ներկայացնել կամ ստանալ պատրաստված փաստաթուղթը՝ խնայելով և՛ ժամանակ, և՛ ճանապարհածախսի համար հատկացվող ֆինանսներ:

Արփինե Հովհաննիսյանի խոսքով՝ հնարավոր է այնպիսի իրավիճակ, երբ քաղաքացին կարող է օդանավակայանի «Հայփոստ»-ի գրասենյակում ներկայացնել  դիմում, օրինակ՝ ընտանեկան կարգավիճակի կամ չդատվածության մասին տեղեկանք ստանալու վերաբերյալ, և փաստաթուղթը ստանալ քաղաքում գործող մեկ այլ միասնական գրասենյակից: «Քաղաքացին կարող է նաև  Երևանում կամ մարզերում գործարկված գրասենյակներից մեկում ներկայացնել դիմում՝  մատուցվող ծառայություններից որևէ մեկի վերաբերյալ, իսկ տեղեկանքը ստանալ հենց օդանավակայանում  և մեկնել»,-ասել է նախարարը:

Միասնական գրասենյակներում ՀՀ  քաղաքացիները կարող են օգտվել Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության սպասարկման գրասենյակների, ՀՀ կառավարության կողմից լիազորված անշարժ գույքի պետական միասնական կադաստր վարող պետական կառավարման հանրապետական մարմնի սպասարկման գրասենյակների, ՔԿԱԳի, ՀՀ արտաքին գործերի նախարարության և ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության կողմից մատուցվող ծառայություններից:

Հիշեցնենք, որ այս պահին պետական ծառայությունների մատուցման գրասենյակներ են գործում Երևանում, ԳառնումԳյումրիում Էջմիածնում , Իջևանում  և Հաղարծնում: Միասնական գրասենյակներում մատուցվող ծառայությունների ցանկին և գրասենյակների հասցեներին կարող եք ծանոթանալ Արդարադատության նախարարության կայքի միջոցով:

Պետական ծառայությունների մատուցման միասնական գրասենյակներ կգործարկվեն նաև բոլոր մարզերի գյուղական համայնքներում:

 

ՀՀ  ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Artur says:

    “Ինչ վերաբերվում է օդանավակայանում այսպիսի գրասենյակ բացելու գաղափարախոսությանը….” արդարադատության նախարար, այ այ այ…

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728