Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Բժշկական համալսարանը գովազդում է Քոչարյանի՞ն

Փետրվար 14,2017 16:37

Երեւանի Մ. Հերացու անվան բժշկական համալսարանի «Ապագա բժիշկ» ամսագրի դեկտեմբերյան համարը յուրօրինակ է: Ամսագրի մի ամբողջ էջ այս նախընտրական փուլում հատկացված է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, որը, ըստ էության, որեւէ առնչություն չունի համալսարանի հետ:

Իսկ ամսագրի 12 լուսանկարներում բուհի ռեկտոր Արմեն Մուրադյանն է:

Aravot.am-ը Բժշկական համալսարանի մամուլի քարտուղար Տաթեւիկ Գրիգորյանից հետաքրքրվեց` ի՞նչ նկատառումներից ելնելով են Ռոբերտ Քոչարյանին մեկ էջ հատկացրել «Ապագա բժիշկ» ամսագրում, արդյոք դա ավելի չի՞ ընդգծի շրջանառվող այն տեսակետը, որ Արմեն Մուրադյանը Ռոբերտ Քոչարյանի կադրերից է:

Ի պատասխան, Տաթեւիկ Գրիգորյանը գրավոր պատասխանեց. «Ապագա բժիշկ» ամսագիրը քաղաքական որևէ ուղղվածություն չունի և այն կախված չէ անձերից, այլ իրադարձություններից: Ամսագրում հրապարակված որևէ նյութ քարոզչական բնույթ չի կրել և չի կարող կրել, առհասարակ բուհը ապաքաղաքականացված կառույց է, ուսումնական հաստատություն է, և ունի գեթ մեկ նպատակ՝ կրթել ապագա գրագետ բժիշկներ: Ուրախ ենք, որ հետաքրքրված եք բժշկական համալսարանի անցուդարձը լուսաբանող պարբերականով և մեծ սիրով յուրաքանչյուր ամիս կուղարկենք Ձեզ ամսագրի հերթական համարը:

Իսկ ինչ վերաբերվում է Ձեր կողմից մատնանշված և դեկտեմբերյան համարում լույս տեսած նյութին, ապա նշենք, որ ամսագիրը ունի հետևյալ կառուցվածքային ոճը՝ ներկայի և անցյալի համադրում: Հավելենք, որ այս սկզբունքով են կառուցված ոչ միայն Ձեր կողմից նշված, այլ նույն համարում զետեղված մի շարք այլ նյութեր ևս»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728