Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Քոնկրեսականները Թրամփին Հայոց ցեղասպանութիւնը ճանչնալու կոչ կ՛ընեն

Փետրվար 14,2017 16:05

Միացեալ Նահանգներու Քոնկրեսի հայկական հարցերու յանձնաժողովի ղեկավարները դիմած են գործընկերներուն` խնդրելով նախագահ Տանըլտ Թրամփին կոչ ընել ճանչնալու Հայոց ցեղասպանութիւնը: Այս մասին կը հաղորդէ Ամերիկայի Հայ դատի յանձնախումբը (ANCA):

Հայ դատի Ուաշինկթընի գրասենեակի գործադիր տնօրէն Արամ Համբարեան դիմած է հայերուն` խնդրելով միանալ ստորագրահաւաքին, որ Թրամփին կոչ կ՛ընէ ճանչնալու Հայոց ցեղասպանութիւնն ու վերջ դնելու Թուրքիոյ ժխտողական քաղաքականութեան: Ատոր համար անհրաժեշտ է Քոնկրեսի մէջ իրենց ներկայացուցիչներէն խնդրել միանալու Հայկական հարցերու յանձնաժողովի նամակին:

Նամակի մէջ կը նշուի, որ ճանչնալով Հայոց ցեղասպանութիւնը` ԱՄՆ-ն յարգանքի տուրք պիտի մատուցանէ Հայոց ցեղասպանութեան զոհերու յիշատակին, ինչպէս նաեւ կ’ընդգծէ վերապրածներուն, մինչեւ հիմա երկրի համար աշխատող հայկական ծագումով հայերու յամառութիւնն ու վճռականութիւնը: Քոնկրեսականները նաեւ Թրամփին կոչ կ՛ընեն Ապրիլ 24-ը Հայոց ցեղասպանութեան յիշատակի օր յայտարարելու:

Նամակը ստորագրած են Յանձնաժողովի անդամներ Ֆրենք Փալոնէն, Ջեքի Սփիըրը, Տէյվիտ Թրոթը եւ Տէյվիտ Վալտատոն, ինչպէս նաեւ Ատամ Շիֆն ու Կուս Պիլիրաքիսը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728