Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ոստիկանությունը «Հիմնադիր խորհրդարանի» ակտիվիստից պահանջում է տուգանք վճարել

Փետրվար 14,2017 16:01

Վարչական դատարանում այսօր ՀՀ ոստիկանության կողմից «Հիմնադիր խորհրդարանի» անդամ, քաղաքացիական ակտիվիստ Հասմիկ Էվոյանի դեմ ուղղված հայցի քննությունը հետաձգվեց. Էվոյանի շահերի ներկայացուցիչը հակընդդեմ հայց էր ներկայացրել, որին ծանոթանալու համար ոստիկանության ներկայացուցչին ժամանակ տրվեց:

Նախորդ տարվա մարտի 24-ին մի շարք քաղաքացիական ակտիվիստներ Մաշտոցի պուրակին հարակից տարածքում  կազմակերպել էին հավաք՝ «ի պաշտպանություն Գեւորգ Սաֆարյանի եւ մյուս քաղբանտարկյալների»: Նրանց մի մասն իրեն «շղթայել էր» եւ պառկել Մաշտոցի պողոտայում, ինչից հետո ոստիկանությունը որոշ ակտիվիստների բերման էր ենթարկել:

Հասմիկ Էվոյանը «շղթայվածների» թվում չի եղել, այնուամենայնիվ, Ոստիկանությունը վարչական իրավախախտումների վերաբերյալ հայցադիմում է ներկայացրել դատարան, որը մասնավորապես վերաբերում է Հասմիկ Էվոյանի կողմից հավաքի մասնակցի պարտականությունները եւ ոստիկանի՝ հավաքի բնականոն ընթացքն ապահովելուն ուղղված օրինական պահանջը չկատարելուն:

Aravot.am-ի հետ զրույցում Հասմիկ Էվոյանի շահերի ներկայացուցիչ՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավապաշտպան Տաթեւիկ Սիրադեղյանը հայտնեց, որ իր ներկայացրած հակընդդեմ հայցն էլ վերաբերում է տվյալ օրը ոստիկանության գործողությունները(որոնք հանգեցրել են Հասմիկ Էվոյանի որոշ սահմանադրական իրավունքների խախտմանը) ոչ իրավաչափ ճանաչելուն:

«Ոստիկանությունն իր հայցով պահանջում է Հասմիկ Էվոյանին ենթարկել վարչական պատասխանատվության, որը ենթադրում է տուգանք՝ որպես պատասխանատվության միջոց: Հասմիկ Էվոյանն այդ օրը եւս բերման էր ենթարկվել: Մեր դիրքորոշումն է՝ Հասմիկ Էվոյանը, որպես հավաքի մասնակից, հակասահմանադրական վարքագիծ չի դրսեւորել»,-ասաց Տաթեւիկ Սիրադեղյանը:

Հավելենք, որ այս գործով հաջորդ նիստը նշանակվել է մարտի 27-ին, ժամը 12:40-ին՝ Վարչական դատարանում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728