Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Արթուր Սարգսյանի կալանավորման վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազության պարզաբանումը

Փետրվար 14,2017 15:54

Հաշվի առնելով կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու և 2016 թվականի հուլիսի 17-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության գնդի տարածք մուտք գործելու, նշված ստորաբաժանման վարչական շենքը և հարակից տարածքը զավթելու, պահելու դեպքերի առթիվ հարուցված, ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով հիշյալ հանցագործությունների կատարմանն օժանդակելու համար մեղադրվող Արթուր Սարգսյանին կալանավորելու վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցներում վերջին օրերին առկա հրապարակումներն ու տարաբնույթ մեկնաբանությունները, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը, հետաքննության և նախաքննության, ինչպես նաև պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնելու սահմանադրական իր գործառույթի իրացման շրջանակներում, լիազորված է պարզաբանել, որ Ա. Սարգսյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրվել է Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված հիմքերի առկայությունը հիմնավորող բավարար տվյալների առկայության պայմաններում, քրեադատավարական ընթացակարգի անշեղ պահպանմամբ՝ միջազգային իրավունքի սկզբունքներին և նորմերին համապատասխան:

Հիմք ընդունելով բժշկական կոնսիլիումի եզրակացությամբ Ա.Սարգսյանի մոտ ախտորոշված հիվանդությունը, որը կարող էր նվազեցնել նրա կողմից քննությունից խուսափելու, նոր հանցանք կատարելու հավանականությունը, քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից  2016 թվականի դեկտեմբերի 30-ին որոշում կայացվեց Արթուր Սարգսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոփոխելու և վերջինիս նկատմամբ չհեռանալու մասին ստորագրություն ընտրելու մասին:

Ստացված կրկնակի դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն՝ Ա.Սարգսյանի մոտ առկա հիվանդությունները, այդ թվում նաև Բեխտերևի հիվանդությունը՝ առանց ներքին օրգանների ախտահարումների, չեն դասվում ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 26-ի N 825-Ն որոշման N 2 հավելվածով  սահմանված պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների շարքին, և վերջինս ստացիոնար բուժման կարիք չունի:

Ա.Սարգսյանին պարզաբանվել են նրա նկատմամբ ընտրված ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցի պայմանները, սակայն մեղադրյալը խախտել է այդ պայմանները՝ պատշաճ ծանուցված լինելով, չի ներկայացել ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ համապատասխան դատավարական գործողությունների մասնակցելու համար, վարույթն իրականացնող մարմին ներկայանալուց խուսափելու նպատակով միջոցներ է ձեռնարկել իրեն հասցեագրված ծանուցագրերն օրենքով նախատեսված անձանց հանձնելուն խոչընդոտելու ուղղությամբ: Նշված հանգամանքները հիմնավորվել են օրենքով սահմանված կարգով ձեռք բերված փաստական տվյալներով, որպիսիք միաժամանակ վկայում են նաև Ա. Սարգսյանի կողմից նոր հանցագործություն կատարելու հավանականության մասին:

Վերոգրյալ հիմքերի առկայության պայմաններում՝ մինչդատական վարույթն իրականացնող մարմնի կողմից 2017 թվականի փետրվարի 9-ին ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 131-րդ հոդվածով սահմանված կարգով որոշում է կայացվել մեղադրյալ Ա.Սարգսյանին ձերբակալելու մասին՝ միաժամանակ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն ներկայացնելով դատարան, ինչը նույն օրը բավարարվել է:

Ա.Սարգսյանի նկատմամբ կիրառված հարկադրանքի միջոցի կիրառման օրինականությունը և նրա առողջական վիճակը մշտապես գտնվում են ՀՀ գլխավոր դատախազության համապատասխան ստորաբաժանման հսկողության ներքո:

2017 թվականի փետրվարի 9-ին Ա.Սարգսյանն ընդունվել է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի թերապևտիկ բաժանմունք, սահմանվել է դինամիկ հսկողություն:

Բժշկական անձնակազմի կողմից Ա.Սարգսյանին մանրակրկիտ բացատրվել են հացադուլի հետևանքները և առաջարկվել է դադարեցնել այն:

 

ՀՀ գլխավոր դատախազություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728