«Ինձ վրա ոչ ոք չի կարող ազդեցություն գործել, եւ իմ գործունեության մեջ էլ ես երբեք չեմ փորձել որեւիցե անհատի, որեւիցե կուսակցության վրա ազդեցություն ունենալ: Որոշումներն ընդունվում են փոխադարձ հարգանքի հիման վրա»,- երեկ հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:
Սեյրան Օհանյանի արդեն նախկին դաշնակից Վիկտոր Դալլաքյանն իր հերթին հայտարարել էր, որ այդ համագործակցության մեջ մեծ դերակատարում ունի ԼՂՀ ՊԲ նախկին ղեկավար Սամվել Բաբայանը: Սեյրան Օհանյանը վստահեցրեց` Սամվել Բաբայանի հետ ինքն ունի մտերիմ հարաբերություններ, սակայն նա ոչ մի դեր չունի «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ձեւավորման հետ:
Կարդացեք նաև
«Առավոտ»
14,02.2017