Մամուլում շրջանառվում է, որ այս անգամ Սերժ Սարգսյանը ՀԱԿ-ին խորհրդարանում հաստատ տեղ է տալու այն բանի համար, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը Ղարաբաղի հարցում աջակցի իրեն:
Այս առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը մեր հարցին՝ ինչպե՞ս եք վերաբերվում այդ լուրերին՝ պատասխանեց. «Որպես էշություն: Էշությանն ինչպե՞ս են վերաբերվում»:
Մենք հիշեցրինք, որ ժամանակին ՀԱԿ-ն էլ էր հայտարարում, որ Սերժ Սարգսյանն է որոշում, թե ում ինչքան մանդատ տա, որ իրենց 7 մանդատ տալն էլ է եղել իր որոշումը, իրականում ավելի շատ ձայն եք հավաքել, հետեւաբար հիմա ինչո՞ւ է սխալ այդ թեզը, որ հիմա նա որոշել է խորհրդարանում տեղ տալ ՀԱԿ-ին՝ նա պատասխանեց. «Մեզնից այնքան ձայն են գողացել, որ մնացել է 7 մանդատ, դա ուրիշ բան է: Մենք կարող է պիտի ունենայինք 40 մանդատ, մեզնից գողացել են մանդատները, թողել են 7 մանդատ, եւ ի՞նչ»:
Նա ասաց, որ ձայները գողանալու հարցում, այո, Սերժ Սարգսյանն է որոշում, իսկ խորհրդարանում, որ ընդդիմությանն ինչքան տեղ տա, Լեւոն Զուրաբյանն ասաց. «Նախ, այս ընտրական համակարգի կարեւոր հմայքներից մեկն այն է, որ ՀՀԿ-ն առաջին հերթին այս իրավիճակում այս օրինականության, վերահսկողության վիճակում առաջին հերթին պիտի մտածի հլը իր ձայներն ապահովի: Այս համակարգով նաեւ կարեւոր դրական արդյունքն այն է, որ նա չի կարող օգնել կեղծ ընդդիմությանը, ինչպես անցյալում արել է: Ինքը հազիվ պետք է զբաղվի, լուծի իր հարցը, որը հիմա էլ երաշխավորված չի»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ