Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՀԿ-ն քաղաքական ուժ չէ, այլ ուժ է` ուժի զոռով». Վահան Հովհաննիսյանի քարոզարշավը՝ ՀՀԿ-ի դեմ

Փետրվար 14,2017 15:04

Երջանկահիշատակ Վահան Հովհաննիսյանը նախորդ խորհրդարանական ընտրություններին ակտիվ քարոզարշավ էր տանում՝ քննադատելով իշխող Հանրապետականին: Նա մի առիթով հայտարարել էր՝ ՀՀԿ-ն քաղաքական ուժ չէ, այլ ուժ է` ուժի զոռով. «Եթե Հանրապետականն ու դրա ղեկավարները նույնիսկ մի օրենք անցկացնելու հարցն ավելի բարձր են գնահատում, քան պետության իմիջը, ԱԺ արժանապատվությունն ու իրենց սեփական արժանապատվությունը, եթե այս դեպքում նպատակին հասնելու համար ցանկացած միջոցի դիմում են, ուրեմն միշտ էլ կգնան»:

Ըստ Վահան Հովհաննիսյանի, ՀՀԿ-ն աշխատեցնում է իր փոշեկուլը՝ քվեահունձ անցկացնելու, իսկ համագործակցության անվան տակ հասկանում է հլու-հնազանդ ենթարկվել իրեն:

Վահան Հովհաննիսյանը նույնիսկ ՀՀԿ-ի մասին այսպիսի անեկդոտ էր պատմում. «Փողոցում սոցհարցում են անցկացնում, մի քաղաքացու ասում են՝ դուք ո՞ւմ եք քվեարկելու, ասում է Հանրապետականին: Լավ, ասում է, չես ուզում, ճիշտը մի ասա»:

Aravot.am-ը ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանից հետաքրքրվեց՝ ՀՅԴ-ի քարոզարշավին այլեւս ՀՀԿ-ի մասին այսպիսի անեկդոտներ չե՞ք պատմելու, էլ ոչ մի բառ չե՞ք ասելու, գլխիվայր շո՞ւռ եք տալու ամեն ինչ: Նա պատասխանեց. «Մենք բոլոր այն հարցերին, որոնք վերաբերում են ընտրական օրենքներին եւ ընդունված նորմերի խախտմանը, ահազանգելու ենք միանշանակ, որովհետեւ դա մեր դեմ էլ է: Այս ընտրություններին դրականն այն է, որ մասնակիցները եթե շատ են, նաեւ վերահսկողությունն է մեծանում: Ընտրատարածքներում ամեն մեկն իր շահը գոնե պահպանելով՝ ապահովում է ընդհանուր ընտրությունների մաքրությունը: Սա նույնպես շատ կարեւոր հանգամանք է, եւ մենք այդ մասում ունենալու ենք ուղղակի մասնակցություն: Մենք բոլոր տեղամասերում ներկա ենք լինելու, ունենալու ենք ոչ միայն անդամներ, այլեւ վստահված անձինք, այսինքն, վերահսկողությունը մեր կողմից լիարժեք իրականացվելու է: Բոլոր խնդիրները, որոնք լինելու են, նաեւ ահազանգելու ենք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728