Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Էդմոն Մարուքյանը`Սեյրան Օհանյանին. «Մի քիչ էլ անցնի, կարող է ասի` ազատություն քաղբանտարկյալներին» (Տեսանյութ)

Փետրվար 14,2017 14:58

«Ելք» դաշինքում դեռեւս չի քննարկվել հետընտրական համագործակցությունների մասին հարց: Այդ մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը: Իր կարծիքը հետեւյալն է. «Որևէ բան պետք չէ բացառել: Հայաստանն այնպիսի մարտահրավերների առաջ է կանգնած, այնպես, որ ինչ-որ բաներ բացառելը քաղաքական իմաստով այնքան էլ ճիշտ չի լինի»:

Ճշտող հարցին` Վարդան Օսկանյանի կամ Գագիկ Ծառուկյանի հետ համագործակցության եզր տեսնո՞ւմ է, Էդմոն Մարուքյանը պատասխանեց. «Ես չեմ կարծում, որ դրա հնարավորությունը լինելու է իրենց մասով: Այդ երկու ուժերի հետ կապված ես չեմ լսել որևէ ընդդիմադիր ելույթ»:

Նա կարևոր է համարում, որ հետընտրական համագործակցությունների շրջանում ուժերի համար կարեւոր համարվի «մարտի 1-ի» եւ այլ ողբերգությունների բացահայտումը: Միևնույն ժամանակ, տարակուսած է` 2008 թվականի դեպքերը բացահայտելու մասին են խոսում մարդիկ, որոնք անմիջական մասնակցություն են ունեցել կազմակերպման գործում:

Լրագրողի դիտարկմանը` նկատի ունեք Սեյրան Օհանյանին, Մարուքյանը պատասխանեց. «Այո, Սեյրան Օհանյանը եղել է գլխավոր շտաբի պետի պաշտոնում, և մարդը ասում ա` գնանք, բացահայտենք «մարտի 1-ը»: Մի քիչ էլ անցնի, կարող ա ասի` ազատություն քաղբանտարկյալներին»:

Մանրամասները` տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728