Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանատունը դիմել է այդ երկրի համապատասխան կառույցներին` կապված Ադրբեջանի ավելի քան 300 քաղաքացիների ձերբակալության հետ։ Այս մասին ասվում է դեսպանատան հաղորդագրության մեջ, գրում է haqqin.az-ը։
Հաղորդվում է, որ փետրվարի 9-ին Դերբենտ քաղաքի շինարարական օբյեկտներում կատարված ստուգայցերի հետևանքով ձերբակալվել է Ադրբեջանի 185 քաղաքացի, որոնք Ռուսաստանում ապրելու և աշխատելու համապատասխան թույլտվություն չեն ունեցել։
Հաշվի առնելով ձերբակալվածների մեծ թիվը` նրանց ժամանակավորապես տեղավորել են մարզադահլիճում։ Փետրվարի 10-ին համապատասխան ստուգումների ավարտից հետո նրանք ազատ են արձակվել։
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ