Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Ռուստամյանը կանխատեսում է, որ ընտրակաշառքի չափը այս ընտրություններին 5-10 հազարից մեծ է լինելու

Փետրվար 14,2017 14:43

Aravot.am-ը ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանից հետաքրքրվեց՝ ձեզ իշխանական ուժ են դիտարկում, դա ձեր ընտրազանգվածի վրա չի՞ անդրադառնալու: Նա պատասխանեց. «Մենք չենք էլ մեր տեղը թաքցնում, բայց եթե չմտնեինք, այս պրոցեսները այս ուղղությամբ չէին գնա, չէ՞: Իշխանության մեջից պիտի բաներ փոխես այն երկրներում, որտեղ ավտորիտար ռեժիմը պետք է թոթափեն ու անցնեն ժողովրդավարական ռեժիմի: Մոռանում են, որ ավտորիտար ռեժիմներում ուրիշ ձեւ չի լինում փոփոխություն իրականացնելը: Դու պիտի մեջից մի բան անես: Մենք փորձեցինք դրսից անել, քառյակի հետ…չգնացին մեր ճանապարհով: Ու մենք գնացինք այս ճանապարհով ու հաջողեցինք: Երկու հիմնարար բան մենք փոխել ենք՝ արմատական փոփոխություններ՝ նոր որակի իշխանություն ձեւավորելու հարցում»:

Հարցին՝ այնուամենայնիվ, իշխանական ուժ դառնալը ձեր ընտրազանգվածի վրա չի՞ անդրադարձել՝ Արմեն Ռուստամյանը պատասխանեց. «Մեր էլեկտորատը կայուն էլեկտորատ է, գիտակից էլեկտորատն է: Մենք այն մարդկանց, ովքեր դժգոհում, բողոքում են իրենց չքավորության պատճառով, շատ լավ գիտենք, որ նաեւ վերջին պահին ազդվում են ընտրակաշառքից եւ արդեն դա մեր էլեկտորատը չի: Իրերին ճիշտ, բաց աչքերով նայենք: Ես ցավում եմ դրա համար, բայց իրականության մեջ այն մարդը, որը դժգոհ է իր կյանքից, ինքը գնում, նաեւ ձայն է տալիս նրան, ումից ինքը դժգոհում է, որովհետեւ ստացել է 5-10 հազար ընտրակաշառք ու վերջացավ: Հիմա այդ թվերը կարող է նաեւ մեծանան»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728