«Ապրիլյան պատերազմի պատճառը չի եղել այն, որ Արցախում դժվար է եղել կայացնել միանձնյա որոշումներ: Ընդհակառակը՝ ներկայիս նախագահական մոդելը հնարավորություն տալիս է միանձնյա որոշումներ կայացնել»,-«Նոյյան տապան» լրատվական կենտրոնում այսօր անդրադառնալով ԼՂՀ-ում փետրվարի 20-ին սպասվելիք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին, ասաց «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ընտրական ծրագրերի համակարգող Արմեն Գրիգորյանը:
«Ապրիլյան պատերազմին հանգել ենք ոչ թե նրա համար, որ միանձնյա որոշումների մոդել չի եղել, այլ այն պատճառով, որ եղած մոդելը չի կարողացել համապատասխան արձագանքել վտանգին»,-հավելեց նա: Ըստ Արմեն Գրիգորյանի՝ ԼՂՀ-ում սպասվելիք հանրաքվեի առնչությամբ մտահոգիչ իրավիճակ է առկա:
«Հնարավոր է Ադրբեջանի կողմից պատերազմ եւ էսկալացիա: Կարծես թե Ադրբեջանը կրկին գնում է էսկալացիայի, որը հնարավոր է գարնանը: Այդ դեպքում ծանր իրավիճակ կստեղծվի: Երբ առաջնագծում պատերազմական իրավիճակ է, ՀՀ-ն երբեւէ չի հայտարարում պատերազմ, արտակարգ դրություն չի մտցնում: Եթե ՀՀ-ն պատերազմ չհայտարարի, բայց փաստացի լինի պատերազմական իրավիճակում, այս դեպքում ՀՀ-ում խորհրդարանական ընտրությունները չեն կարող հետաձգվել: Այստեղ լուրջ ճգնաժամ է ստեղծվելու: Չգիտեմ՝ իշխանությունն ի՞նչ լուծում կմտածի»,-ասաց Գրիգորյանը:
Այլ մանրամասները քիչ ուշ՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ