«Ելք» դաշինքի հետ բանակցությունների ժամանակ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը ցուցակի առաջին հորիզոնականն է պահանջել`Արմեն Մարտիրոսյանի համար: Այսօր Aravot.am-ի հարցին ի պատասխան, ասաց «Ելք» դաշինքի անդամ, «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը:
Պատասխանելով հարցին`իր կարծիքով պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը եւ նրա շուրջ ձեւավորված դաշինքը ընդդիմադի՞ր է, Արամ Սարգսյանն ասաց. «Այդ հարցերին պատասխանելու համար պիտի նայվի, երբ ծառը պտուղ կտա: Ըստ այդմ էլ կորոշենք՝ ընդդիմադի՞ր է, թե ոչ: Բարդ հարց է: Այդ դաշինքում, գաղափարական առումով, շատ իրար մոտ են, բայց կարծում եմ, որ իրենց մոտեցումները շատ մոտ են «Հանրապետականին»: Բացի «Ժառանգությունից», բոլորն էլ ինչ-որ ժամանակ պաշտպանել են Ռոբերտ Քոչարյանին, այս ամենը մի թիմ է՝ նույն գաղափարական հենքի վրա, նույն ճանապարհով գնացող, իրենք առաջարկում էին ձևավորել դաշինք նպատակի շուրջ, իսկ մենք՝ գաղափարի շուրջ»:
Արամ Սարգսյանն ընդգծեց, որ իշխանափոխության գաղափարով նպատակը սխալ է ու երբեք չի էլ աշխատում: Ժամանակին ինքը գնացել է այդ ուղով ու հասկացել է, որ սխալվել է, ինչի համար ներողություն է խնդրել հանրությունից: Արամ Սարգսյանը հիշեց Հայաստանի ընտրական կենսագրությունը, որի ընթացքում իշխանությունը ընդդիմադիր դաշինքներում միշտ ունեցել է հաճախորդ կուսակցություններ, որոնք ինչ-որ մի պահի դուրս են եկել ու պայթել. ժամանակին դա արել են Արտաշես Գեղամյանը, Արթուր Բաղդասարյանն ու Գագիկ Ծառուկյանը:
Մանրամասները` տեսանյութում
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ