Լրահոս
Օրվա լրահոսը

«ԼՂՀ իշխանությունը փոխանակ պատերազմը կանխարգելի, փորձում է վերարտադրվել». Արմեն Գրիգորյան

Փետրվար 14,2017 14:33

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ընտրական ծրագրերի համակարգող Արմեն Գրիգորյանը կարծում է, որ փետրվարի 20-ին ԼՂՀ-ում կայանալիք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի նպատակը իշխանության վերարտադրությունն է:

«Դա մարտահրավեր է: ԼՂՀ իշխանությունը փոխանակ պատրաստվի պատերազմը կանխարգելելուն, գնում է այլ տարբերակով՝ փորձում է վերարտադրությունն ապահովող մոդել ստեղծել»,-այսօր «Նոյյան տապան» լրատվական կենտրոնում լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա:

Արմեն Գրիգորյանը նկատեց՝ նոր Սահմանադրության ընդունման դեպքում ԼՂՀ ԱԺ-ն է ընտրելու նախագահին. «Այս տարի նախագահ Բակո Սահակյանի լիազորություններն ավարտվում են, դրանից հետո կարծում եմ՝ թեկնածուն կրկին կլինի Բակո Սահակյանը: Նա մինչեւ 2020թ. կլինի անցումային շրջանի նախագահ: Դրանից հետո նոր Սահմանադրությունը չի սահմանափակելու նրա առաջադրվելու հնարավորությունը»:

Ըստ Գրիգորյանի՝ միջազգային փորձը ցույց է տալիս, որ որքան անձը երկար ժամանակ է լինում «իշխանության գլուխ», այնքան մեծանում է «արաբական գարնան» տեղի ունենալու հավանականությունը:

Այլ մանրամասները քիչ ուշ՝ տեսանյութում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728