«Ոչ ես եմ սուրբ, ոչ Սեյրան Օհանյանը»,-Aravot.am-ի հարցին`Սեյրան Օհանյանը մեղավորության բաժին ունի՞ բանակում առկա իրավիճակի համար, ի պատասխան ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչ Սասուն Միքայելյանը: «1992-ից մենք մարտական ընկերներ ենք: Սեյրան Օհանյանն էլ ինչ կարեցել է, բանակի համար արել է, ինչքան թույլ են տվել նրան ինքնուրույն գործել»,-շարունակեց նա:
Ինչ վերաբերում է «Ելք» դաշինքի քաղաքական գործունեությանը, Սասուն Միքայելյանն ասաց, որ համագործակցելու են ժողովրդավարության ճանապարհն ընտրած ուժերի հետ. «Ընտրարշավի ժամանակ կերևա, թե որ դաշինքներն են իրականում գնում այն ճանապարհով, որով գնում ենք մենք` դեպի ժողովրդավարություն: Կերևա` ով, ինչ ճանապարհ է բռնել»:
Մանրամասները` տեսանյութում
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ