Ադրբեջանում կալանքի տակ գտնվող ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինի արտահանձնումն առայժմ անհնար է։ Այս մասին հայտարարել է Լապշինի փաստաբան Սաֆար Հուսեյնովը։
«Լապշինի դեմ հարուցված քրեական գործով քննությունը շարունակվում է։Քննության ավարտից հետո նա կկանգնի դատարանի առաջ։ Դատարանի որոշումից հետո կուսումնասիրվի նրա արտահանձնման հարցը այն երկրներից մեկին, որի քաղաքացին նա հանդիսանում է։ Նախքան դատարանի որոշումը Լապշինը չի կարող արտահանձնվել որևէ երկրի»,- ասել է փաստաբանը։
Նա հավելել է, որ Լապշինի ընտանիքի անդամները նրա հետ տեսակցելու դիմում չեն ներկայացրել։
Կարդացեք նաև
Պատրաստեց` Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ