ՀՀ պաշտպանության նախկին նախարար եւ Գենշտաբի նախկին պետ Սեյրան Օհանյանը հայտարարել է, որ իշխանության գալու դեպքում պատժելու է… ՀՀԿ-ի տատիկին եւ ՀՀՇ-ի Գեւորիկին՝ 2008 թվականի մարտի 1-ի սպանդն իրականացնելու համար։ Ինչո՞ւ այս երկուսին, որովհետեւ մենակ այս երկուսն են մեր երկրում մնացել, որ դեռ չեն հայտարարել, որ մարտի 1-ի ոճրագործության հետ ոչ մի կապ չունեն։
Քոչարյանն ասում է՝ ես կապ չունեմ, էդ Սերժն էր այն ժամանակ «սաղ դվիժենին» իր ձեռքը վերցրել, Սերժ Սարգսյանն ասում է՝ ես ի՞նչ կապ ունեմ, երկրի նախագահը Ռոբերտ Քոչարյանն էր, նա էր հրամաններ տալիս, Օսկանյանն ասում է՝ եթե ես չլինեի, զոհերի թիվը ավելի շատ կլիներ, Սեյրան Օհանյանն ասում է՝ եթե ես լինեի, զոհերի թիվը ավելի շատ կլիներ, Գալուստ Սահակ յանն ասում է՝ ես այն ժամանակ երթուղայինների «վիրուչկեն» էի հաշվում, Հովիկ Աբրահամյանն ասում է՝ ես այն ժամանակ ընդամենը ապագա վարչապետ էի, Տիգրան Թորոսյանն ասում է… չնայած, էս մեկը չենք հիշում, թե ինչ էր ասում, այնքան ցածր էր խոսում։ Եվ այսպես բոլորը կապ չունեն մարտի 1-ի հետ։ Այսպես էլի՝ Հալեյի գիսաստղն է, պահի տակ եկել, մարտի 1-ին ավերածություններ է թողել, 10 մարդ սպանել ու հեռացել։
Այսքանից հետո մենք չենք զարմանա, եթե հանկարծ Շմայսը որոշի իրեն ընդդիմադիր հայտարարել եւ խոստանալ, որ իշխանության գալու դեպքում պատժելու է խորհրդարանում փողոցային ժարգոնով եւ հայհոյանքներով խոսող պատգամավորներին, իսկ հայկական հեռուստատեսություններից վերացնելու է հայկական քուչի սերիալները։
Մհեր ՂԱԼԵՉՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում
Ցուցարարներն էլ մոտակա փողոցների խանութների և գրասենյակների թալանով են զբաղված եղել և չեն տեսել ինպիսի պայմաններում և ով է սպանել 9 հոգուն:Մեկին ասել էին որ ինքն է իրենով ծածկել նռնակը՝փրկելով մոտ կանգնածների կյանքը:Այսքան տարիների ընթացքում մեկ քաջ մարդ դուրս չեկավ,որ ցուցմունք տա:Բոլորը պատճառաբանում են,որ այդ պահին գիսաստղին են նայելուց եղել…