Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյան. Երբ իշխանափոխության հնարավորություն կար, Գագիկ Ծառուկյանին սատարող ուժերը փախան (Տեսանյութ)

Փետրվար 14,2017 13:18

«Այդ երկու դաշինքներն էլ խնդիր ունեն ապացուցելու, թե իրենք ո՞վ են, քաղաքական դաշտում ի՞նչ կոորդինատ ունեն և ի՞նչ է իրենց ուզածը: Ի՞նչ նկատի ունեն, երբ ասում են, որ ընդդիմադիր են: Մենք վաղուց ամեն ինչ ապացուցել ենք, տեսնենք, թե իրենք ինչ կապացուցեն»,- այսօր լրագրողների հարցին ի պատասխան`հետընտրական համագործակցության հնարավորություններ տեսնո՞ւմ է «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» և «Ծառուկյան» դաշինքների հետ, ասաց «Ելք» դաշինքի երրորդ հորիզոնականը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը:

Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեկ հայտարարել է, որ «մարտի մեկը»  պետք է բացահայտվի, և որ Հայաստանում քաղբանտարկյալներ կան: «Գիտեք, վաղը նույն հայտարարությամբ հավանաբար հանդես կգա նաև Հովիկ Աբրահամյանը. ի՞նչ է դա փոխելու քաղաքական դաշտում: Մենք քաղբանտարկյալների մասին չենք խոսել մեր պաշտոնավարման ավարտից հետո, միշտ ենք խոսել»,- լրագրողների դիտարկմանն ի պատասխան ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանը հավանական է համարում, որ այդ երկու դաշինքները ընտրություններից հետո կոալիցիա կազմեն ՀՀԿ-ի հետ: Խոսելով Վարդան Օսկանյանի մասին, Նիկոլ Փաշինյանը հիշեց, որ ժամանակին նա Հայաստանում քաղբանտարկյալների առկայությունը աշխարհով մեկ արդարացնող թիվ մեկ գործիչն էր. «Վարդան Օսկանյանը Ռոբերտ Քոչարյանի Ռիբենտրոպն է»:

Խոսելով Գագիկ Ծառուկյանի`քաղաքականություն վերադարձի եւ «Ծառուկյան» դաշինքի մասին, Նիկոլ Փաշինյանն ասաց, որ երբ երկրում իրական իշխանափոխություն անելու հնարավորություն կար, վերոնշյալ դաշինքներում ներգրավված ուժերը ոչ թե աջակցեցին, այլ պարզապես փախան:

Նիկոլ Փաշինյանը նաեւ հայտարարեց, որ «Ելք» դաշինքի քաղաքական ուժերից որևէ մեկը, որևէ ներկայացուցիչ ՀԱԿ-ի հետ դաշինք կազմելու կամ այլ բանակցություն չի վարել: «Ցավոք սրտի, այդ ակնհայտ սուտ տեղեկատվությունն անընդհատ շրջանառվում է»,- ասաց նա:

Այլ մանրամասները`  տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728