Լրահոս
Օրվա լրահոսը

Էլեկտրամոբիլների ավտոկայանատեղի տեղական վճարի գծով արտոնություններ են սահմանվել

Փետրվար 14,2017 13:04

Երևան քաղաքի ավագանու 9-րդ նստաշրջանի 1-ին նիստում, որը վարել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ավագանու անդամները հավանություն են տվել ավտոկայանատեղի տեղական վճարի գծով արտոնություն սահմանելու մասին որոշման նախագծին:

Մասնավորապես նախատեսվում է բացառապես էլեկտրաէներգիա օգտագործող և էլեկտրական շարժիչով աշխատող ավտոտրանսպորտային միջոցի` էլեկտրամոբիլների սեփականատերերի համար սահմանել ավտոկայանատեղի տեղական վճարի գծով արտոնություն՝ ազատելով հաշվարկված ավտոկայանատեղի տեղական վճարից:

Հիշեցնենք նաև, որ ավագանու 2016թ. համապատասխան որոշմամբ
հաստատված Երևանի «Կայուն էներգետիկ զարգացման գործողությունների ծրագրով»
քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում սահմանվել են էներգախնայողության,
էներգաարդյունավետության և շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցության
նվազեցմանն ուղղված ծրագրեր և միջոցառումներ։ Տրանսպորտի ոլորտում Երևանի
քաղաքապետարանը կարևորում է էլեկտրական շարժիչով աշխատող
ավտոտրանսպորտային միջոցների շահագործումը մայրաքաղաքում, նպատակ ունենալով Երևանի վարչական տարածքում նվազեցնելու ջերմոցային գազերի
արտանետումները՝ դրանով իսկ նպաստելով էկոլոգիապես մաքուր տրանսպորտի
տարածման և զարգացման համար անհրաժեշտ օրենսդրական բարենպաստ միջավայրի
ստեղծմանը:

Նիստում ավագանին հավանություն տվել նաև Երևան համայնքի սեփականության 2016թ. գույքագրման փաստաթղթերը հաստատելու մասին որոշման նախագծին: Միաժամանակ նշվել է, որ գույքի կազմից դուրս են եկել այն
գույքային միավորները, որոնք օտարվել կամ Երևանի ավագանու համապատասխան
որոշումներով անհատույց նվիրաբերվել են իրավաբանական կամ ֆիզիկական անձանց։

Նիստի օրակարգում ներառված մյուս հարցերը նույնպես արժանացել են Երևանի ավագանու հավանությանը:

Երևանի ավագանու հերթական հաջորդ նիստը տեղի կունենա 2017թ. մարտի 17-ին:

 

Երևանի քաղաքապետարանի մամլո հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728