Լրահոս
Օրվա լրահոսը

Գեղարքունիքի մարզպետ. ՀՀԿ-ն երբեք չի օգտագործել վարչական ռեսուրսն ընտրվելու համար. «Իրատես»

Փետրվար 14,2017 13:01

Կառավարության հերթական նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարեց. «Մամուլում կան հրապարակումներ, որ մեր գերատեսչությունների, մարզային կառույցների ղեկավարները իրենց ադմինիստրատիվ ռեսուրսներն օգտագործում են քարոզչության համար։ Մտնում ենք նախընտրական փուլ, բոլորին խստագույնս զգուշացվում է, որ նման արջի ծառայություն չմատուցեն, անկախ նրանից, թե որ կուսակցության շահն են հետապնդում»: Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանին «արջի ծառայության» վերաբերյալ մի քանի հարց ուղղեցինք։ Ի դեպ, մարզպետն առաջադրվել է ՀՀԿ տարածքային ցուցակով, այլ խոսքով, մասնակցելու է ռեյտինգային ընտրությանը։

– Պարոն Գրիգորյան, ինչպե՞ս կարող եք և՛ վարչապետի նախազգուշացմանը հետամուտ լինել, և՛, որպես թեկնածու, մասնակցել ընտրություններին։

– Բնականաբար, վարչարարական ռեսուրսը գործի չենք դնելու։ Օրենքը տալիս է հնարավորություն այդ շրջանում որպես մարզպետ արձակուրդ վերցնելու և մասնակցելու ընտրություններին։ Այսինքն, աշխատանքից դուրս եմ գալու և զբաղվելու նախընտրական հարցերով։

– Ճիշտ է, արձակուրդում կլինեք, բայց կարող եք, որպես մարզպետ, օգտագործել վարչական ռեսուրսը։ Այդպես չէ՞։

– Դա բացառված է։ Վարչական ռեսուրսի օգտագործումը հակառակ էֆեկտն է ունենալու։

Այսինքն, իշխող կուսակցությունը մշտապես «հակառակ էֆեկտի» ճանապարհո՞վ է գնացել, այդ դեպքում ինչպե՞ս է ընտրվել։

– ՀՀԿ-ն երբեք չի օգտագործել վարչական ռեսուրսն ընտրվելու համար։ Իսկ մարդկանց ինչ-որ բան պարտադրելու դեպքում հակառակ ազդեցություն է լինում։

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728