Լրահոս
Օրվա լրահոսը

Դաշինքների խոհանոցը. «Հայոց Աշխարհ»

Փետրվար 14,2017 12:53

Չկա ծուխ առանց կրակի

Խորհրդարանական ընտրությունների նախօրեին քաղաքական ուժերի համախմբման միջոցով դաշինքներ ձեւավորելու գործելաոճը արդեն իսկ դրսեւորում է ոչ միայն իր դրական, այլեւ բացասական կողմերը։

Դրականն ակնհայտ է, քանզի ոչ մեկին դուր չի գալիս Հայաստանում 8 տասնյակից ավելի կուսակցության գոյության փաստը, իսկ խորհրդարանական ընտրությունները հենց այն հարմար առիթն են, երբ պետք է տեղի ունենա դրանց խոշորացումը։ Ուստի խնդիրն այն է, թե ինչպե՞ս, ի՞նչ քաղաքական, կազմակերպական ու գաղափարական հիմքերի վրա է տեղի ունենում հիշյալ գործընթացը։

Այս առումով տիպական օրինակը շաբաթներ առաջ ստորագրված՝ «Համախմբումի», Հայաստանի Դեմոկրատական կուսակցության եւ «Երրորդ հանրապետության» համագործակցության հուշագրի փլուզման եւ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ձեւավորման փաստն է՝ առաջադրումների հանգրվանի ավարտից ընդամենը 4 օր առաջ։

Առաջինի փլուզման պատճառներն արդեն իսկ լուսարձակվել են՝ սկզբում Դեմկուսի առաջնորդ Արամ Գ.Սարգսյանի, ապա՝ «Երրորդ Հանրապետության» ղեկավար Վիկտոր Դալլաքյանի կողմից։ Ու քանի որ այդ երկու բացահայտումների բովանդակությունը ճշգրտորեն համընկնում է մեկը մյուսին, ապա առանձնակի դժվարություն չի ներկայացնում տեղի ունեցածի պատճառների վերհանումը։

Արտաքուստ ամեն ինչ հանգել է ձեւավորվող դաշինքում տեղերի բաշխման խնդրին, սակայն երբ խորանում ենք գործընթացի մեջ, ակնհայտ է դառնում բոլորովին այլ մի օրինաչափություն։

Ամենքին է հայտնի, որ եթե ձեւավորվում է քաղաքական ուժերի համախմբման որոշակի ձեւաչափ, ապա այն անմիջապես մշակում է իր աշխատակարգն ու որոշումների ընդունման մեխանիզմները՝ ստեղծվում է խորհուրդ, հստակեցվում են նրա անդամների իրավունքներն ու պարտականությունները, այսինքն՝ միջկուսակցական համագործակցության ժողովրդավարական աշխատակարգերը։

Պարզ է, որ նման աշխատակարգերի գոյության պարագայում առանձնակի դժվարություն չի ներկայացնում նաեւ ապագա նախընտրական դաշինքում տեղերի բաշխումն ապահովելու խնդրի լուծումը։ Ընտրվելու էր որեւէ սկզբունք, եւ ըստ այդմ որոշվելու էին յուրաքանչյուր կուսակցության ներկայացվածության հստակ համամասնությունները։

Մինչդեռ ինչպես բացահայտեցին արդեն իսկ փլուզված, եռանդամ համագործակցությունից դուրս եկած երկու կուսակցությունների առաջին դեմքերը, նրանց միջեւ համագործակցության աշխատակարգերը այդպես էլ չեն ձեւավորվել. ոչ մի խորհուրդ էլ չի ստեղծվել։ Ավելին՝ ապագա դաշինքի առաջին դեմքի հիմնական հավակնորդի՝ Սեյրան Օհանյանի կողքին հայտնվել է Սամվել Բաբայանը եւ իր ձեռքը վերցնելով գործերը՝ սկսել է բանակցություններ վարել ու որոշումներ կայացնել, որի հետեւանքով վերջում պարզվել է, որ Սեյրան Օհանյանի շուրջը ձեւավորվող դաշինքի 2-6-րդ տեղերը նախատեսված են «Համախմբում» կուսակցության համար։

Վարդան Գրիգորյան

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728