Դերբենտի ոստիկանության քաղաքային վարչությունում պահվում են Ադրբեջանի ավելի քան 200 քաղաքացիներ, հաղորդում է Ազադլիք ռադիոկայանը։
Ըստ այդ տեղեկության` նրանք ձերբակալվել են անօրինական կերպով շինարարության մեջ աշխատելու համար։ Դա պարզվել է իշխանությունների կողմից անցկացված ստուգումների արդյունքում։
Ձերբակալվածների կողմից սոցցանցերում տարածված տեսանյութի համաձայն` նրանց արդեն երկու օր է պահում են ինչ-որ մարզադահլիճում և ոչինչ չեն ասում։
Ըստ վերջին տեղեկությունների` նրանց ազատ են արձակել, բայց նրանց գործերն ուղարկվել են դատարան` միգրացիոն օրենսդրությունը խախտելու համար։
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ