Երևանի ավագանու՝ փետրվարի 14-ին գումարված նիստում, որը վարել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ավագանին հավանություն է տվել ՀԽՍՀ վաստակավոր երկրաբան, պետական, հասարակական գործիչ Սաբիր Ստեփանյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակ տեղադրելու մասին որոշման նախագծին:
Ավագանու մեկ այլ որոշմամբ մայրաքաղաքում կտեղադրվի պրոֆեսոր, բանասեր-լեզվաբան, ՀՀ բարձրագույն դպրոցի վաստակավոր գործիչ Արփենիկ Մարկոսյանցի հիշատակը հավերժացնող հուշատախտակ:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն