Նախկին դատավոր Պարգեւ Օհանյանը, որին «Ռոյալ Արմենիա» ընկերության տնօրեններին արդարացնելու պատճառով ազատեցին պաշտոնից, վերջերս հիմնած իր «Անկախ դատավոր» ՀԿ-ով միացել է «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքին»։ Այս քայլը հատկապես զարմացրեց, քանի որ նա 2008-ի ընտրություններին Լեւոն Տեր-Պետրոսյանի Նոր Նորքի շտաբի պետն էր, ապա Սահմանադրական դատարանում նրա ներկայացուցիչը, իսկ մի քանի տարի առաջ անդամագրվեց Հանրապետական կուսակցությանը:
Պարգեւ Օհանյանն ասաց. «Ես միշտ եղել եմ օտար յուրայինների մեջ, իշխանության մեջ էի, գերադասեցի ճշմարտությունը։ Արիստոտելն ասում է՝ Պլատոնն իմ ընկերն է, բայց ճշմարտությունն ավելի թանկ է։ Հետո հայտնվեցի Լեւոն Տեր-Պետրոսյանի թիմում՝ իր հրավերով, բայց ժողովրդի հետ էի։ Այնպես չէ, որ ես չէի տեսնում նրա թույլ տված սխալները, թե ինչ տխուր վիճակի էր հասցրել տնտեսությունը։ Ես հավատացի նրա խոսքերին, ապաշխարությանը, իսկ ՀՀԿ-ական դարձա՝ ի հեճուկս ընդդիմության, երբ համոզվեցի, որ դա իրական ընդդիմություն չէր, աթոռակռիվ էր։ Բայց ես այնքանով եղա ՀՀԿ-ական, որքանով եղել եմ Կոմունիստական կուսակցության անդամ, այսինքն՝ ձեւական»:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում