Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ըստ նախնական տեղեկությունների՝ Լեռնանիստ գյուղում՝ շենքի տանիքում մնացած ձյան պատճառով խոշոր փլուզում է տեղի ունեցել, ինչի հետևանքով էլ՝ դարձյալ, ըստ նախնական տեղեկությունների, փլատակների տակ քաղաքացիներ կան։
Քաղաքացիները, փրկարարները ոստիկանների և բժիշկների հետ համատեղ աշխատանքներ են կատարում՝ պարզելու՝ փլատակների տակ քաղաքացիներ կա՞ն, թե՞ ոչ, իսկ դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ աշխատակիցներ, հաստատ, կան այնտեղ։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ շենքը, որը փլվել է, օգտագործվում էր որպես մթերային խանութ և այն կառուցվել էր ԽՍՀՄ տարիներին։
Նյութի մանրամասները կարդացեք shamshyan.com-ի կայքում