Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ ԱԻ նախարար Դ. Տոնոյանն ընդունել է Համաշխարհային բանկի ներկայացուցիչներին Ընդլայնվում է համագործակցությունը աղետների ռիսկի կառավարման ազգային ծրագրի շրջանակներում

Փետրվար 14,2017 11:38

ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանն ընդունեց Համաշխարհային բանկի տեխնիկական աջակցության առաքելության ներկայացուցիչներին՝ աղետների ռիսկի կառավարման մասնագետ և առաջադրանքի թիմի ղեկավար Տաֆաձվա Դուբեի և Աղետների ռիսկի կառավարման ազգային ծրագրի տեղացի համակարգող Արա Նազինյանի գլխավորությամբ:

Հանդիպման նպատակն էր նախանշել համագործակցությունը երկու կառույցների միջև «Աղետների ռիսկի կառավարման ազգային ծրագրի» շրջանակներում: Քննարկվեցին Աղետների ռիսկի կառավարման ազգային ռազմավարության մշակման ուղղություններն ու խնդիրները: Ծրագրով նախատեսվում է իրականացնել հավանական սեյսմիկ ռիսկի գնահատում, սեյսմիկ ռիսկի քարտեզագրում՝ հետագայում հավաքագրված տվյալները շինարարական նորմերի ուղենիշում կիրառելու նպատակով:

Կողմերը քննարկեցին նաև ռիսկերի կառավարման կարողությունների ուսումնասիրության ուղղությամբ տարվող աշխատանքները, որոնք մասնավորապես ներառում են՝ աղետների արդյունքում Հայաստանում հնարավոր ֆինանսական ռիսկերի հաշվառումը, երկրի ֆինանսական դիմակայունության հիմնախնդիրները, ինչպես նաև՝ աղետների վերացման համար կիրառվող բյուջետային հնարավոր մեխանիզմները:

Հանդիպման ավարտին կողմերը քննարկեցին ՀՀ ԱԻՆ և Համաշխարհային բանկի համագործակցության ծրագրերի փաթեթի ընդլայնման հնարավորությունները:

 

ՀՀ  ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ  ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728