ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը հանդիպումներ է ունենում մարզերում, խոսում առաջիկա ընտրություններում իրենց անելիքների մասին, հրահանգներ տալիս, հորդորում պատժել թաղի խուժանին, այնինչ վերջին տարիների ընտրությունները ցույց տվեցին, որ ոստիկանությունն ու ընտրությունն այլևս համատեղելի չեն, որ քաղաքական համակարգը խժռել է ոստիկանականին` ինչ-որ իմաստով այլասերելով վերջինիս գործառույթը, այն է` պաշտպանել օրենքը օրինախախտներից: Ցավոք, հասարակության ու ոստիկանության միջև անդունդը գնալով խորանում է:
Սուրեն ՍԱՐԳՍՅԱՆ