Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԴՀԿ-ն դադարեցնում է Ծառուկյանի հետ քննարկումները

Փետրվար 14,2017 11:32

2016 թ֊ի դեկտեմբերի վերջից Գագիկ Ծառուկյանի լիազոր անձանց նախաձեռնությամբ սկսվեցին բանակցություններ Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության հետ, որի հիմքում ընկած էր հետևյալը։

1. Առաջիկա նախատեսվող դաշինքում քննարկվում է մեծ քաղաքական պլատֆորմի ստեղծում, որի հիմքում ընկած է քաղաքական առողջ համագործակցության, սոցիալական արդարության հաստատման, երկրում որակական փոփոխություններ կատարելու գաղափարները։
2. ՍԴՀԿ֊ն համաձայնվել էր միանալ այդ պլատֆորմին, որտեղ դաշինք կազմող ուժերը պետք է լինեին ՍԴՀԿ֊ն, ԲՀԿ֊ն, ՌԱԿ֊ը, ՀՀՇ֊ն և Միասնություն շարժումը։
3. Քաղաքական կոնսուլտացիաները ընթացել են բոլոր մակարդակներով` ընդհուպ մինչև Գ. Ծառուկյանի հետ, որի հետ անձամբ ձեռք է բերվել քաղաքական պայմանավորվածություն բոլոր հնարավոր հարցերով։
4. ՍԴՀԿ֊ն մասնակցելու էր 8 ռեյտինգային թեկնածուներով` այդ թվում ԲԱՑԱՌԱՊԵՍ սեփական միջոցներով։
5. ՍԴՀԿ համաշխարհային ղեկավարությունն այս պայմաններով պատրաստ է եղել բարոյական աջակցություն ցուցաբերել դաշինքին։

Մի քանի օր է, սակայն, բոլոր հնարավոր առումներով միակողմանիորեն խախտվում են քաղաքական պայմանավորվածությունները, որի պատճառով Հնչակյան կուսակցությունը դադարեցնում է Գագիկ Ծառուկյանի գլխավորած միավորման հետ քննարկումները։

Մնացյալ մանրամասները` առաջիկա ասուլիսին։

 

Մամլո հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728