Լրահոս
Օրվա լրահոսը

Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչը քաղաքացու գրությունների պատասխանները դատարան չներկայացրեց. նրա պնդմամբ՝ դրանք առկա չեն

Փետրվար 14,2017 10:42
qaxaqapet

2017 թ. փետրվարի 13-ին ՀՀ Վարչական դատարանում, նախագահությամբ` դատավոր Ա. Ավագյանի, շարունակվեց Երևանի քաղաքապետարանի դեմ Արմինե Թանգիյանի հայցի քննությունը, որով վերջինս պահանջել է ոչ իրավաչափ ճանաչել իր 2016 թ. հունիսի 2-ի դիմումի հիման վրա Երևանի քաղաքապետարանի՝ վարչական վարույթ չհարուցելու, չիրականացնելու և վարչական ակտ չկայացնելու գործողությունները: Նախնական դատական նիստին ներկա էին հայցվոր Ա. Թանգիյանը, վերջինիս ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տաթևիկ Սիրադեղյանը, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչ Արմեն Կիրակոսյանը:

Դատական նիստին չէր ներկայացել գործով որպես երրորդ անձ ներգրավված «Գարհար» ՍՊԸ-ի ներկայացուցիչը, և քանի որ դատարանի կողմից ուղարկված ծանուցումները հետ էին վերադարձվել, դատական նիստը շարունակվեց վերջինիս բացակայությամբ: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, դատարանը պարտավորեցրել էր Երևանի քաղաքապետարանի ներկայացուցչին՝ ներկայացնելու քաղաքացու դիմումի հիման վրա իրականացված վարույթի նյութերը: Ներկայացված գրությունները, սակայն, ինչպես հայցվորի ներկայացուցիչ Տ. Սիրադեղյանը նկատեց, հայցի հիմքում ընկած ահազանգերին չէին վերաբերում: Դրա վերաբերյալ դատարանի հարցին ի պատասխան՝ Ա. Կիրակոսյանի ներկայացուցիչը հայտնեց, որ այլ նյութեր առկա չեն: Կողմերն այլ ապացույցներ չներկայացրին և հայցի առարկայի ու հիմքերի վերաբերյալ այլ լրացումներ չկատարեցին: Նախագահող դատավոր Ա. Ավագյանը գործը համարեց դատաքննության նախապատրաստված: Դատաքննության նիստի օրվա և ժամի մասին կողմերը կծանուցվեն:

 

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728