Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Շեկոյանի «Հայկական ժամանակ» վիպական պատումը Հրանտ Մաթևոսյանի անվան մրցանակին արժանացավ. «Արմենպրես»

Փետրվար 13,2017 23:35
Armen Shekoyan

Հրանտ Մաթևոսյանի անվան մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ փետրվարի 13-ին Հայաստանի գրողների միությունում: Մեծ գրողի անվան մրցանակը հանձնվեց գրող Արմեն Շեկոյանին «Հայկական ժամանակ» վիպական պատումի մեջ Հրանտ Մաթևոսյանի կերպարը լավագույնս ներկայացնելու համար:

«Արմեն Շեկոյանը մեր սերնդի լավագույն գրողներից է: Նա հրատարակել է վեց բանաստեղծական ժողովածու, մանկական բանաստեղծությունների ժողովածու: Անկախությունից հետո նա անցավ նաև վեպեր գրելուն: Նրա «Հայկական ժամանակ» գործն ասես անվերջ է: Նրանում ներկայացվում են դեմքեր, դեպքեր, իրավիճակներ, իրադարձություններ, որոնք հեղինակը յուրովի է տեսել ու մեկնաբանել»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց ՀՀ գրողների միության նախագահ  Էդվարդ Միլիտոնյանը:

Հրանտ Մաթևոսյանի կնոջ՝ Վերժինե Մովսիսյանի խոսքով` Արմեն Շեկոյանն իրենց ընտանիքի լավագույն բարեկամն էր: «Կար մի ժամանակ, երբ Արմենն ամեն օր մեր տուն էր գալիս: Նա շատ լավ զրուցընկեր էր, ում Հրանտը շատ սիրեց: Մեր տանը գրական մթնոլորտ էր ստեղծվել, որտեղ քննարկվում էին գրականությունը, մամուլը,  վերլուծում էին ժամանակի դեպքերն ու իրադարձությունները»,-ասաց Մովսիսյանը և հավելեց, որ Շեկոյանը որպես մարդ, գրող և քաղաքացի մաքրագույն էր և այդպիսին է մինչ օրս:

«Անվերջանալի վեպի» հրատարակիչ Վիլյամ Պողոսյանն ընդգծեց, որ Արմեն Շեկոյանի բազմաթիվ գործեր է հրատարակել: «Նա ինձ համար մեր պոեզիայի և արձակի լավագույն ներկայացուցիչներից է: Ուրախ եմ, որ այս մրցանակին նա արժանացավ»,-ասաց Պողոսյանն ու շեշտեց, որ մի քանի շաբաթ հետո լույս կտեսնի Շեկոյանի ինքնատիպ քառյակների ժողովածուն:

«Այս մրցանակը շատ արժեքավոր է, քանի որ Հրանտ Մաթևոսյանն ինձ համար մեծ մարդ էր և գրող: Հաճելի է, որ նկատվել է, որ ես իմ արձակում անդրադառնում եմ Մաթևոսյանին»,-ասաց Շեկոյանը և հավելեց, որ կյանքն իրեն երես է տվել, քանի որ հնարավորություն է ունեցել շփվել Հրանտ Մաթևոսյանի, Համո Սահյանի, նկարիչ Հակոբ Հակոբյանի հետ: «Արել եմ ամեն բան, որ այդ մեծերից ստացած տպավորությունս փոխանցեմ ընթերցասերներին»,-ընդգծեց գրողը:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «Արմենպրես»-ի կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728