Լրահոս
Օրվա լրահոսը

Լապշինի ձերբակալությունը իրավական առումով հիմնավորված է. Բելառուսում Ռուսաստանի դեսպան

Փետրվար 13,2017 21:40

Ադրբեջանի կողմից Մինսկին ուղարկված հարցումը՝ Բլոգեր Ալեքսանդր Լապշինին ձերբակալելու վերաբերյալ, իրավական առումով հիմնավորված է: Այս մասին ՏԱՍՍ գործակալության հետ զրույցում հայտարարել է  Բելառուսում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Սուրիկովը:

«Հարցումն իրավական առումով հիմնավորված է, քանի որ ԱՊՀ շրջանակում գոյություն ունի արտահանման համաձայնագիր՝ քրեական հետապնդման դեպքում, և Ադրբեջանի գլխավոր դատախազությունը դիմել է»,- ասել է դեսպանը:

Սուրիկովի նաև Լապշինին մեղադրել է, որ վերջինս սոցցանցերում պարծեցել է Ադրբեջան մտնելու արգելքը շրջանցելու համար:

«Սա սոցցանցերում սանձարձակության պատմություն է: Մարդը գնացել է Լեռնային Ղարաբաղ, եթե չեմ սխալվում, Վրաստանի տարածքով: Նա ՌԴ և Իսրայելի քաղաքացի է: Իմանալով, որ այն մարդիկ, ովքեր այցելել են Լեռնային Ղարաբաղ, իրավունք չունեն մտնել Ադրբեջան, նա որոշել է ստուգել: Օգտվելով այն բանից, որ Ադրբեջանում անցկացվում «Ֆորմուլա 1»-ը, նա ևս մեկ անգամ է գնացել: «Ֆորմուլա 1»-ի համար նրան երկրի տարածք են թողել ադրբեջանցի ուժայինները: Վերադառնալով այնտեղից՝ նա սկսել է պարծենալ սոցցանցերում՝ ինչ վատն են ադրբեջանցիները: Հետո մեկնել է Բելառուս, որտեղ ազգականներ ունի: Եվ նրան Ադրբեջանի խնդրանքով բերման են ենթարկվել»,- ասել է դեսպանը:

Դեսպանը հավելել է, որ իրենք իսրայելցի դիվանագետների հետ փորձել են Լապշինին վերադարձնել Ռուսաստան կամ Իսրայել: Նրա խոսքով՝ նույն՝ ԱՊՀ համաձայնագրով հնարավոր կլիներ բլոգերին տեղափոխել Ռուսաստան, եթե այստեղ նրա դեմ քրեական գործ հարուցված լիներ: «Այսինքն, մեր գլխավոր դատախազությունը պետք է քրեական գործ հարուցեր, և այդ ժամանակ նրան, ամենայն հավանականությամբ, կտեղափոխեին Ռուսաստան, և ոչ թե Ադրբեջան: Մենք նրա դեմ հարուցված քրեական գործ չունենք: Ահա և ամբողջ պատմությունը»,- ասել է նա՝ հավելելով, որ «եթե դու որևէ երկրում արգելված բան ես արել, պարտադիր չէ այդ մասին հայտարարել ի լուր ամբողջ աշխարհի»:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728