Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Գագիկ Ծառուկյանն առաջարկում է ոտնձգությո՞ւն կատարել մասնավոր սեփականության նկատմամբ

Փետրվար 13,2017 21:22

Կրկին ԲՀԿ առաջնորդ ընտրված Գագիկ Ծառուկյանը փետրվարի 10-ին տեղի ունեցած «Բարգավաճ Հայաստան կուսակցության» համագումարի ժամանակ, անդրադառնալով երկրի սոցիալ-տնտեսական խնդիրներին, ի թիվս այլ հարցերի խոսեց նաեւ կուտակային կենսաթոշակային գումարների աննպատակահարմարության մասին, ինչն արժանացավ լսարանի հավանությանը:

Պարոն Ծառուկյանը մի շարք հարցեր բարձրացրեց, թե արդյո՞ք քաղաքացիների`կենսաթոշակի համար կուտակած գումարները 40 տարի հետո չեն արժեզրկվելու, արդյո՞ք այդ գումարները ֆիքսվել են տվյալ տարվա ոսկու գնով, քանի որ ոսկին 40 տարի անց էլ նույն արժեքն ունի եւ այլն:

Իսկ որ ամենաուշագրավն է Գագիկ Ծառուկյանն իր նախընտրական ելույթում առաջարկեց սառեցնել «կուտակայինը» եւ այդ գումարն օգտագործել թոշակների բարձրացման համար:
Այս առնչությամբ, փորձագետներից մեկը նկատեց, որ պարոն Ծառուկյանի հայտարարությունը ոչ մի տրամաբանության չի ենթարկվում, քանի որ ֆոնդի կառավարիչներին հանձնված կուտակային կենսաթոշակային գումարները հանդիսանում են անձի սեփականությունը, ինչպես օրինակ` բանկում պահվող ավանդը կամ հաշվի վրա առկա գումարը: Եվ դիպչել այդ գումարներին` կնշանակի ոտնձգություն կատարել մասնավոր սեփականության նկատմամբ. «Եթե այդպես առաջնորդվենք, նույն հաջողությամբ, կարելի է ցանկացած անձի բանկային միջոցները սառեցնել եւ ուղղել թոշակների բարձրացմանը: Դա նույն տրամաբանության մեջ է»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728