Aravot.am-ը Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանից հետաքրքրվեց` ինչպե՞ս է գնահատում այն փաստը, որ Associated Press -ի լուսանկարիչ Բուրհան Օզբիլիջին World Press Photo-ի մրցանակին է արժանացել՝ Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովի սպանության պահն «անմահացնելու» համար:
«Դժվար է պատկերացնել, թե որ արժանիքի համար է ժյուրին այդ լուսանկարի համար մրցանակ շնորհել, որովհետեւ ամբողջ տեսանյութն էլ, որ դիտում ես, որեւէ կադր այնտեղ չի կարող որեւէ արժեք ներկայացնել: Մի գուցե սուբյեկտիվ համարվի իմ այս կարծիքը, բայց կարեւոր է, որ լրագրողական աշխատանքի բովանդակությունը նույնպես արժանի լինի խրախուսելու: Սպանությունը` որպես այդպիսին, շատ դժվար է պատկերացնել: Այդ լուսանկարի բովանդակությունն առհասարակ չէր կարող խրախուսման արժանի լինել»,-նշեց պարոն Մելիքյանը:
Նրա ձեւակերպմամբ, մրցանակաբաշխության պարագայում քաղաքական մոտեցում կա այնուամենայնիվ. «Հավանաբար այդ ժյուրիում հավաքվել էին մարդիկ, որոնք այնքան էլ չէին դատապարտում կատարվածը: Կարելի է նման ենթադրություն անել…»:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը`Բուրհան Օզբիլիջիի twitter-յան էջից