Շախմատի աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը Նորվեգիայի հավաքականի կազմում չի մասնակցի հունիսի 17-ից 28-ը Խանտի-Մանսիյսկում կայանալիք աշխարհի թիմային առաջնությանը: Նա գերադասել է «Grand Chess Tur»-ի՝ հունիսի 21-ին մեկնարկող փարիզյան փուլը:
Այս առիթով Կարլսենի մենեջեր Էսպեն Մագդեստեյնն ափսոսանք է հայտնել՝ նշելով, որ սա Նորվեգիայի հավաքականի համար միակն շանսն էր, որը երկրորդ անգամ կարող է ընձեռվել շատ ուշ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ Pinerest-ի