Գեղասահորդ Սլավիկ Հայրապետյանը Բուլղարիայում «Sophia Trophi» միջազգային մրցաշարում կարճ եւ կամավոր ծրագրերի արդյունքով մրցանակային երրորդ տեղն զբաղեցնելուց հետո մեկնելու է Ադլեր, որտեղ օլիմպիական չեմպիոն Ալեքսեյ Ուրմանովի ղեկավարությամբ կնախապատրաստվի մարտ ամսին Ֆինլանդիայում մեկնարկող աշխարհի առաջնությանը:
Հայաստանի գեղասահքի ֆեդերացիայի նախագահ Մելանյա Ստեփանյանը ՀԱՕԿ-ի լրատվականին տեղեկացրել է, որ Անաստասիա Գալուստյանը Մոսկվայում է եւ մինչեւ աշխարհի առաջնությունը Ամստերդամում հանդես է գալու միջազգային մրցաշարում, իսկ Թինա Կարապետյան/ Սայմոն Սենեգալ պարային զույգը կնախապատրաստվի Կանադայում:
Աշխարհի առաջնությունում խաղարկվելու են նաեւ 2018 թվականի ձմեռային օլիմպիական խաղերի ուղեգրեր: Դրա համար մեր գեղասահորդներին անհրաժեշտ է տեղ զբաղեցնել 20 լավագույնների շարքում:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ