Լրահոս
Օրվա լրահոսը

Շիրակի մարզի վարկանիշային թեկնածուներից մեկն արդեն իսկ հուսախաբ արեց ՀՀԿ-ին

Փետրվար 13,2017 19:07

Երեկ Շիրակի մարզի Ախուրիկ համայնքում տեղի ունեցան ՏԻՄ ընտրություններ, որին մասնակցում էր գործող գյուղապետ Վարդիթեր Գասպարյանն ու անկուսակցական՝ 27-ամյա Հովհաննես Պողոսյանը, որին, ըստ տիկին Գասպարյանի, աջակցում է Գյումրու ՀԱԿ կառույցի ղեկավար Մուրադ Գրիգորյանն՝ իր թիմակիցներով։

Վարդիթեր Գասպարյանը ՀՀԿ-ական է, նա մասնակցելու է ԱԺ ընտրություններին՝ որպես պատգամավորի թեկնածու․ ընդգրկված է Շիրակի մարզի ՀՀԿ վարկանիշային ցուցակում։ Նրան, բնականաբար, ընդգրկել են ցուցակ՝ Հանրապետական կուսակցությանը ձայներ բերելու ակնկալիքով։ Սակայն, տիկինն իր պայքարն արդեն իսկ սկսեց պարտությամբ՝ 15 ձայնով զիջելով իր մրցակցին։

Ի դեպ, նա երեկ Aravot.am-ին դժգոհել էր, որ Հանրապետական կուսակցության կողմից ոչ մի աջակցություն չի ունեցել։ Ստացվում է, որ այս կուսակցությունը ինքն է միայն աջակիցներ փնտրում՝ հանձինս Վարդիթեր Գասպարյանի, որը 2009 թվականից լինելով գյուղապետ՝ չկարողացավ հաղթել ՏԻՄ ընտրություններում։ Հովհաննես Պողոսյանը հավաքել է 277 ձայն, Վարդիթեր Գասպարյանը՝262։

ՏԻՄ ընտրություններում պարտություն կրած կինը ինչպե՞ս է ձայն բերելու ՀՀԿ-ին Ազգային ժողովի ընտրություններում՝ օգտագործելով իր վարկանիշը, ՀՀԿ կառույցի ուղղված մեր այս հարցը անպատասխան մնաց։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728