Հաց բերող Արթուր Սարգսյանի եղբայրը՝ Արսեն Սարգսյանն ու նրանց մայրը՝ Դոնարա Պետրոսյանը, լքել են Բյուրավան գյուղն ու այժմ թաքնված են։ Նրանք մտավախություն ունեն, որ տուն վերադառնալու պարագայում իրավապահները կձերբակալեն իրենց։
«Ա1+»-ի հետ զրույցում տիկին Դոնարան հաղորդեց հետևյալը. «Վախենում ենք հետ գնալ գյուղ, երեխիս կբռնեն կտանեն»։
Հաց բերողի ընտանիքի անդամները գյուղից հեռանալու որոշում են կայացրել այն բանից հետո, երբ ոստիկանությունը շրջապատել է նրանց տունը։ Արսեն Սարգսյանն արդեն մի քանի օր է՝ թաքնվում է իրավապահներից։
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում: