Ադրբեջանի և Վրաստանի հարաբերությունները հիմնված են բարեկամության և համագործակցության վրա, և այժմ խնդիր է դրված խորացնել և ամրապնդել այդ հարաբերությունները: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը Վրաստանի իր գործընկեր Միխեիլ Ջանիլիձեի հետ հանդիպումից հետո, հաղորդում է «Գրուզիա Օնլայնը»:
«Վրաստանն այս տարի նախագահում է ՎՈՒԱՄ-ում, և մենք այսօր բանակցությունների ընթացքում քննարկել են այդ տարածաշրջանային կազմակերպության շրջանակում համագործակցության հարցը»,- ասել է Մամեդյարովը:
Նրա խոսքով՝ բանակցությունների թեմաներից մեկն էլ դարձել է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու շուտափույթ շահագործումը:
Իր հերթին Վրաստանի արտգործնախարար Միխեիլ Ջանելիձեն նշել է, որ ԵՄ-ի և Ադրբեջանի միջև ռազմավարական համագործակցության մասին նոր պայմանագրի շուրջ բանակցությունները նոր հնարավորություններ են բացում Բաքվի և Թբիլիսիի միջև համագործակցության համար:
Ջանեիձեն հավելել է, որ Թբիլիսին մի շարք առաջարկներ ունի տարածաշրջանի իր գործընկերների համար՝ ուղղված կայունության հաստատմանը:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորիա Անդրեասյանը