Լրահոս
Օրվա լրահոսը

«Օհանյան-Օսկանյան-Րաֆֆի Դաշինքը նախնադարյան, ասիական վատ տեսակի նախաձեռնություն է». Պարույր Հայրիկյան

Փետրվար 13,2017 17:11

Սեյրան Օհանյան- Օսկանյան- Րաֆֆի Հովհաննիսյան Դաշինքի՝ այսօր տարածած համաձայնագրի տեքստը ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը համարում է հիվանդ մարդկանց հայտարարություն:

«Որ ավելի խիստ բառ չասեմ, հիվանդ մարդկանց հայտարարություն է, ինչպես կարող ես անուններ դնել, դաշինքի անունը լինի մարդկային անուններ, դրանից հետո ակնկալել, որ որեւէ լուրջ քաղաքական ուժ կմիանա այդ դաշինքին: Ի՞նչ բաց լինելուց ես խոսում, այդ ո՞ւմ ես հրավիրում միանալ դաշինքին, երբ ձեւավորելու ընթացքում այնպես ես արել՝ այդ դաշինքի հիմնական դաշնակիցները դուրս գան:  Երկու ուժերին ստիպում ես դուրս գալ քո աթոռապաշտական նկրտումների պատճառով, հետո ասում ես՝ բաց է, եկեք միացեք: Իրեն հարգող որեւէ քաղաքական ուժ կարո՞ղ է միանալ մարդկանց անուններով դաշինքին, դրա համար հանգիստ խղճով, որ ավելի վատ բառ չասեմ, ասում եմ՝ իրենք հիվանդ են: Այդ հիվանդությունը միասնական ուժերով կամ պետք է կարողանան բուժել, հետո նոր խոսել դաշինքի մասին կամ էլ հերթական ձախողվող բանն  արեցին, որովհետեւ այդ որակի սկիզբը չի կարող առողջ զարգացում տալ»,- Aravot.am-ին ասաց Պարույր Հայրիկյանը:

Նա չհստակեցրեց՝ արդյոք ԱԻՄ-ը իր ունեցած դժգոհություններով ի վերջո դուրս է եկել  դաշինքից, թե՞՝ոչ. «Հրապարակավ խոսել ենք, մինչեւ սա փորձել ենք զգաստացնելու փորձ անել ու ամենավերջին բանն այն է  եղել, որ եթե դաշինքը կա, այն պետք է ունենա որոշակի հայտանիշներ՝ անուն, հստակեցված կազմ, աշխատակարգ, հիմնական նպատակներ; Մոտավորապես քսան օր գործող դաշինքը պետք է ինչ-որ բան աներ: Հիմա եղածը քանդելու ճանապարհով ինչ-որ մի նոր բան  ստեղծել, քան միչ այդ եղածը, իհարկե, ճանապարհ չէ…Մենք դուրս չեկանք, բայց մեր երեկվա մեր գրավոր ներկայացրածն այնպիսին էր, որ իրենք պետք է դուրս գային, մնացել էր միայն Օսկանյանը»:

Մեր հարցին՝ ի վերջո, ԱԻՄ-ը դո՞ւրս եկավ Դաշինքից, պարոն Հայրիկյանը պատասխանեց. «ԱԻՄ-ը ոչ թե դուրս է գալիս, այլ, երբ իմացավ, որ նման առաջարկ կա, կոչ արեց, որ իրենց կարգին պահեն, խելքները գլուխները հավաքեն, երեկվա մեր հայտարարությունը շատ գեղեցիկ հայտարարություն էր, որին զուգահեռ ԱԻՄ-ականները, որոնք  վարկանիշային ցուցակով առաջադրվել էին, բոլորը հետ վերցրին, ասացին՝ մենք ժողովրդավարական գաղափարի նպատակով համախմբված ուժերին կարող ենք միանալ, բայց Օհանյան-Օսկանյան-Րաֆֆի դաշինքին, որը նախնադարյան, ասիական վատ տեսակի նախաձեռնություն է` ոչ : Թե չէ ԱԻՄ-ը չի հեռացել, ասել է՝ չեք ուզում` դուք հեռացեք, իրենք էլ հեռացան, ստեղծեցին այն, ինչ-որ ստեղծեցին»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Hakob Darbinyan says:

    1. Ճանաչման՝ բարձր գնահատության արժանի անուններ ունեն, անուններով են կոչում:
    2. Պարույր Հայրիկյանը նախնադարում եղե՞լ է:
    3. Պարո’ն Հայրիկյան, Ձեզ ինչո՞ւ չընդունեցին դաշինք: Մտատանջվո՞ւմ եք:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728