Լրահոս
Օրվա լրահոսը

Նրանք գալիս են իշխանությանը հեռացնելու. կնքվեց «Օհանյան-Հովհաննիսյան-Օսկանյան» դաշինք (Տեսանյութ)

Փետրվար 13,2017 16:36

Այսօր Սեյրան Օհանյանը, Վարդան Օսկանյանը եւ Րաֆֆի Հովհաննիսյանը ստորագրեցին «Օհանյան-Հովհաննիսյան-Օսկանյան» դաշինքի հուշագիրը:

Ստորագրումից առաջ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը հայտարարեց, որ խորհրդարանական ընտրությունները միակ համապետական ընտրություններն են, ուստի` անթույլատրելի է չմասնակցել այդ պայքարին: Երկրում առկա խնդիրների համար Արմեն Մարտիրոսյանը մեղադրեց գործող իշխանությանը. «Նրանց նպատակը հանրային հարստության անօրինական բաշխումն է: Հերիք է: Ուստի` առաջին հերթին անհրաժեշտություն է առաջանում փոխել այս արատավոր համակարգը: Երեք փորձառու պետական գործիչներ միավորում են իրենց ջանքները ՀՀ-ի առաջ առացած այլևս սպառնալիքները հաղթահարելու համար»:

Մանրամասները`տեսանյութերում

Ստորագրումից հետո, լրագրողների հետ զրույցում Վարդան Օսկանյանը հայտարարեց, որ դաշինքը պատրաստ է համագործակցել ընդդիմադիր դաշտում գործող ուժերի հետ`թե նախընտրական, թե հետընտրական շրջանում: «Ընդդիմադիր ցանկացած ուժի, անխտիր, բոլորի հետ պատրաստ ենք համագործակցել: Եթե պետք լինի ընդհանուր շտաբ ստեղծել, այդպիսի համագործակցության էլ ենք պատրաստ: Ընտրություններից հետո պատրաստ ենք համագործակցել, կառավարություն կազմել ցանկացածի հետ, որպեսզի հնարավորություն լինի Հայաստանում իրականացնել իշխանափոխություն»,- ասաց Օսկանյանը:

Անդրադառնալով իրենց նախկին դաշնակից Վիկտոր Դալլաքյանի հնչեցրած մեղադրանքներին այն մասին, որ ի հակառակ նախնական պայմանավորվածության ստվերային գործարքներ են ծավալվել, Վարդան Օսկանյանն ասաց`այլոց խոսքերը չի մեկնաբանում: «Սա բանակցությունների արդյունքում ստեղծվելիք դաշինք պետք է լինի, ոչ ոք ոչ մեկին ոչինչ չի կարող պարտադրել: Դա շատ բնական գործընթաց է` սկսում ես մեծ խմբով, հետո փոքրանում է: Մենք այսօր մեզ համար ամբողջությամբ ընդունելի դաշինք ենք ստեղծել, եռյակի ղեկավարները մեծ փորձ ունեն և այն դեռ բաց է: Եթե ընդլայնվի, ավելի լավ, եթե չէ, մենք ամբողջությամբ բավարարված ենք այս կազմով»,- ասաց Վարդան Օսկանյանը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728