Լրահոս
Օրվա լրահոսը

«Ի՞նչ ստացավ Ադրբեջանն ապրիլին՝ կարտոֆիլի 2 դաշտ». Իսկանդարյան (Տեսանյութ)

Փետրվար 13,2017 16:32

«Ադրբեջանն իրավիճակի վրա ազդելու այլ տարբերակներ չունի: Դրա նպատակով պետք է խոսի, ասի, թե տեսեք՝ գյուղ ենք «հետ գրավել», կամ կրակի…Ի՞նչ ստացավ Ադրբեջանն ապրիլին, որին պատրաստվել էր 22 տարի՝ կարտոֆիլի 2  դաշտ…նա արդյունքի չի հասել: Մեկ տարի է անցել, իսկ Ադրբեջանում ասում են, թե իրենք «հաղթել» են երկրորդ Ղարաբաղյան պատերազմը»,-«Նովոստի Արմենիա» մամուլի կենտրոնում այսօր անդրադառնալով սահմանային  լարվածության պատճառներին, ասաց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

Խոսելով Մյունխենում առաջիկայում սպասվելիք Լավրով-Մամեդյարով-Նալբանդյան հնարավոր հանդիպման մասին` նա նշեց՝ կողմերին հանդիպելն օգտակար է. «Պետք է հանդիպել, անգամ պարզապես հանդիպելու համար»:

Իսկանդարյանն անդրադարձավ նաեւ Բելառուսի կողմից բլոգեր, լրագրող Ալեքսանդր  Լապշինին՝ Ադրբեջանին արտահանձնելուն. «Սա արվել է նախագահների մակարդակով, սա «քաղաքական շիզոֆրենիա» է: Ադրբեջանը վախենում է անգամ «յան» ազգանունով ՌԴ քաղաքացի երեխաներից…Եթե Ադրբեջան այդքան լավն է, ինչո՞ւ չեն թողնում մուտք գործել: Բա ցո՜ւյց տվեք այդ լավ Բաքուն»:

Մանրամասն՝ տեսանյութում

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728