Նախկինում հայտնել ենք, որ փետրվարի 3-ին Իջեւանի ավագ դպրոցի տնօրեն չեն կարողացել ընտրել, որովհետեւ մրցութային հանձնաժողովի նախագահ, ավագ դպրոցի պատմության ուսուցիչ Հասմիկ Ասիրյանը եւ հանձնաժողովի անդամներ, Իջեւանի թիվ 1 դպրոցի ուսուցչուհի Մարիաննա Մարդանյանը եւ Իջեւանի քաղաքապետարանի աշխատակից Էմմա Պետրոսյանը մրցույթին չեն ներկայացել, քվորում չի եղել: Գրել էինք՝ սպասվում է, որ հաջորդ մրցույթն էլ նույն պատճառով չի կայանալու: Փետրվարի 10-ին նույն պատճառով մրցույթը չի կայացել; Իջեւանի ավագ դպրոցից տեղեկացանք,որ մրցութային հանձնաժողովի նախագահն ու վերոհիշյալ 2 անդամները կրկին մրցույթին չեն ներկայացել; Իջեւանի ավագ դպրոցի տնօրենի թեկնածուները երկուսն էին՝ ավագ դպրոցի նախկին տնօրեն Արմեն Խոջայանը եւ ավագ դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գայանե Էդիլյանը:
Սպասվում է , որ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը Գայանե էդիլյանին ավագ դպրոցի տնօրեն կնշանակի: Ավագ դպրոցները գտնվում են ոչ թե մարզպետարանի, այլ՝ կրթության եւ գիտության նախարարության ենթակայության տակ:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ